Բաժիններ՝

Դեդ Հասանը սպանվել է ԿԳԲ-ի համար նախատեսված զենքով (լուսանկար)

Lifenews.ru կայքի հաղորդմամբ՝ «օրենքով գող» Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է՝ որպես Դեդ Հասան, սպանվել է Հատուկ ծառայությունների համար նախատեսված զենքով:

Սպանության վայրի դիմացի շենքի 5-րդ և 6-րդ հարկերի միջև ընկած հատվածում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 6 պարկուճ: Ոստիկանության տվյալների համաձայն՝ մարդասպանը կրակել է АС (автомат специальный) «Вал»՝ Հատուկ ծառայությունների համար նախատեսված ինքնաձիգից:

Բացի պարկուճներից, աստիճանավանդակի վրա հայտնաբերվել է նաև փոքր աթոռ, ինչից կարելի եզրակացնել, որ մարդասպանը հարմարավետ պայմաններում է սպասել զոհին: Հայտնաբերվել է նաև կտոր, որով, ըստ ամենայնի, վարձու մարդասպանը մաքրել է զենքը: Բոլոր հանցանշաններն ուղարկվել են քրեագետներին:

Մարդասպանի կողմից օգտագործված АС «Вал» ինքնաձիգը ստեղծվել է ԽՍՀՄ Հատուկ ծառայությունների համար 1980-ականների կեսերին:

Նշվում է, որ փամփուշտներից մեկը դիպել է Ուսոյանի գլխին, իսկ ևս 2-ը՝ 30-ամյա պատահական անցորդուհուն, ով հոսպիտալացվել է ոտքի և կրծքավանդակի վնասվածքներով:

Դեդ Հասանի թիկնապահը մարդասպանի ուղղությամբ պատասխան կրակոցներ է արձակել, սակայն 6 փամփուշտներից և ոչ մեկը թիրախին չի դիպել:

400x225

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս