Չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին
Հունվարի 15-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել է, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան թաղամասում վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 1958 թ. ծնված Վարուժան Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իրենց շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, 1991 թ. ծնված Գագիկ և 1988 թ. ծնված Գարիկ Ս.-երը ծեծի են ենթարկել իրեն և որդիներին` 1983 թ. ծնված Հայկ և 1984 թ. ծնված Վասիլ Ե.-երին ու պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած սալջարդ-վնասվածքներով և կոտրվածքներով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Հայկ և Վասիլ Ե.-երին, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են նույն օրը Գագիկ և Գարիկ Ս.-երի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Վասիլ, Վարուժան և Հայկ Ե.-երին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի փողոցում Գագիկ և Գարիկ Ս.-երը հայտնաբերվել են, սակայն բերման ենթարկվելիս նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, տվել են հայհոյանքներ, քաշքշել, ձեռքերով հարվածներ են հասցրել, պատռել համազգեստի բաճկոնները և ոստիկաններից մեկի դեմքի մասում պատճառել վնասվածք:
Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողներին տրվել են տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Գագիկ և Գարիկ Ս.-րը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն: