Դատում են՝ քնած մարդու կոշիկները գողանալու համար
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կ. Սարգսյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 29.08.2012թ. Երևանի Տ. Մեծի փողոցի 59-րդ շենքի հետնամասում, հարբած վիճակում ծեծի է ենթարկել Ղազարյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև բացահայտ հափշտակել քնած Ա. Խնձրցյանի հագին եղած 7000 դրամ արժողությամբ սպորտային կոշիկները ու փախել: