Ինյեստան` 2012-ի լավագույն փլեյմեյքեր. IFFHS
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային ճանաչել է 2012 թվականի լավագույն փլեյմեյքեր:
Ինյեստան վաստակել է 146 միավոր և առաջ անցել մյուս թեկնածուներից:
Երկրորդ տեղում Չավին է (128 միավոր), իսկ երրորդում` Լիոնել Մեսսին, ովքեր նույնպես ներկայացնում են «Բարսելոնան»:
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն չորրորդ հորիզոնականում է:
Առաջին տասնյակում են Մեսութ Օզիլը, Կրիշտիանո Ռոնալդուն, Դավիդ Սիլվան, Յայա Տուրեն, Նեյմարը, Սթիվեն Ջերարդը:
Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը