ՀՀ քաղաքաշինության նախարարին վիրահատել են
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Samvel-Tadevosyan1-e1348931704242.jpg)
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին երեկ երեկոյան ենթարկել են սրտի վիրահատության: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողը տեղեկացել է նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից:
Բժիշկների հավաստմամբ` հիմա նրա վիճակը կայուն է: «Հետվիրահատական շրջան է, ի՞նչ կարող ենք ասել»,- նշել է Լուսինե Մարգարյանը:
Իսկ թե դեռ ինչքան կմնա նախարարը հիվանդանոցում, հայտնի չէ: