Սերժի Սամո` Լֆիկ Սամոյի փախարեն. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), ինչպես հայտնի է, մի քանի հարցազրույցներում կեսկատակ–կեսլուրջ ասել է, թե իրեն համարում է սոցիալապես անապահով։ Այս հայտարարությունը կառավարությունում լուրջ են ընդունել:
Բանն այն է, որ Ամանորից առաջ տարբեր ծրագրերով մոտ 250 հազար ԱՄՆ դոլարի բարեգործական գումարներ են բաշխվել ՀՀ քաղաքացիների և սիրիահայերի։ Գումարները տրվել են պլաստիկ քարտերով, և դրանցով հնարավոր է եղել աոևտուր անել միայն «Երևան-Սիթի» սուպերմարկետների ցանցից, որը պատկանում է Աամվել Ալեքսանյանին։
Այսպիսով, փաստորեն, բարեգործությունը ճիշտ հասցեատիրոջն է հասել, բազմազավակ «անապահով» այդ պատգամավորին։ Այսքանից հետո, կարծում ենք, Սամվել Ալեքսանյանին իզուր են անվանում Լֆիկ Սամո. շատ ավելի դիպուկ կլինի նրան Սերժի Սամո անվանելը։