Բաժիններ՝

«Երբ ես նման բաներ եմ ասում Ֆրանսիայում, ինձ հիմար են անվանում». Դեպարդիե

Вести недели ծրագրին տված հարցազրույցի ժամանակ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով վերջերս ստացավ ռուսական անձնագիր, քննադատել է ռուսական ընդդիմությանը:

 

Դեպարդիեի կարծիքով՝ ռուսական ընդդիմությանը չի բավականացնում համակարգված լինելը, իսկ Ռուսաստանի գլխավոր արժեքն ընկած չէ քաղաքական հարթությունում. «Ռուսական ընդդիմությունը չի գործում համակարգված ձևով, ընդդիմությունը չունի ծրագիր, ոչինչ չունի:

 

Կան շատ խելացի անձինք, ինչպիսին որ Կասպարովն է, սակայն նա լավ է ընդամենը շախմատի համար, քաղաքականությունը շատ ավելի բարդ բան է: Ռուսաստանում քաղաքական անկայունությունը փոխարինվում է նրա մշակութային ժառանգությամբ: Ամենամեծ արժեքը ներկայացնում են անհատները:

 

Ֆրանսիացիները սիրում են քննադատել: Օրինակ, Pussy Riot-ի հետ կապված պատմությունը: Սակայն պատկերացրեք՝ եթե այդ աղջիկները մտնեին օրինակ մզկիթ: Նրանք այնտեղից ողջ դուրս չէին գա: Անգամ կաթոլիկ աշխարհում դա սարսափելի կլիներ: Սակայն երբ ես նման բաներ եմ ասում Ֆրանսիայում, ինձ հիմար են անվանում: Դժբախտաբար, հանրությունը հիմար է, միայն անհատն է հիասքանչ և հատկապես երբ նա անվախ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս