Ռուսաստանում տուգանելու են ԶԼՄ-ներում անհարգալից բառապաշարի գործածման համար
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետականաշինության հանձնաժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ուղղումներ են կատարվել Վարչական իրավախախտումների օրենսգրքում:
Այդ ուղղումներով նախատեսվում է տուգանքներ սահմանել այն ԶԼՄ-ների հանդեպ, որոնցում կօգտագործվի անհարգալից բառապաշար: Նշվում է, որ օրինագծի տակ իրենց ստորագրությունն են դրել Պետդումայի տարբեր խմբակցություններ, ինչը վկայում է այդ խնդրի լուծման համընդհանուր անհրաժեշտության մասին:
ԶԼՄ-ներում հայհոյանքների համար նախատեսվում է քաղաքացիներին դատապարտել 2000-3000 ռուբլիով, պաշտոնատար անձանց՝ 5000-20.000 ռուբլիով և իրավական անձանց համար՝ 20.000-200.000 ռուբլիով: