Բաժիններ՝

Սիրիայի զորքերն առավելության են հասնում Հալեպի մատույցներում

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական զորքերը առավելության են հասնում Դամասկոսից 340 կիլոմետր հեռավորության վրա ընկած Հալեպի մատույցներում, որը համարվում է երկրի տնտեսական մայրաքաղաքը:

 

Նշվում է, որ վերջին ժամերին կանոնավոր բանակի զինծառայողները երկրի հյուսիսում իրականացրել են մի շարք հաջող օպերացիաներ օդանավակայանների շրջանում և հակառակորդին պատճառել են կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի խոշոր կորուստներ:

 

Սիրիայի ազատ բանակն ու «Ջեբհատ ան-Նուսրա» (Հաղթանակի ճակատ) և երկրի հյուսիսում գործող մյուս ծայրահեղական խմբավորումների զինված իսլամիստները հունվարի սկզբներին վերսկսել է «օդանավակայանների համար ճակատամարտը», ինչը վերաբերում է խոշոր քաղաքների օդանավակայանների գրավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս