Վաղ, թե ուշ պարտվելու ենք. Ինյեստա
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակի (3։1) մասին։
«Վաղ, թե ուշ մենք պարտվելու ենք Պրիմերայում։ Սակայն կփորձենք հնարավորինս երկարացնել առանց պարտությունների այս շարքը։ Եվ առհասարակ այս թվերը ինչ-որ արժեք են ներկայացնում մրցաշրջանի ավարտից հետո։
Թիմն իրեն հիանալի է զգում, մեր կատարմամբ առաջին խաղակեսը գրեթե կատարյալ էր», – իսպանացու խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայում ռեկորդ է սահմանել՝ առաջին շրջանից հետո վաստակելով 55 միավոր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը