Մահացել է Վահան Զատիկյանի կրտսեր որդին
Այս գիշեր հանկարծամահ է եղել ԵԿՄ անդամ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդին` Անդրանիկ (Անդրուշիկ) Զատիկյանը: Նա ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կառույցի ղեկավարն էր: 168.am-ի տեղեկություններով, 31-ամյա Անդրանիկի դին հայտնաբերել են ավտոմեքենայի մեջ:
Հիշեցնենք, որ 2006 թ. հունիսի 22-ին Երևանի Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության արդյունքում քննությամբ չպարզված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ էր արձակել «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի 10 ՏՏ 045 պետհամարանիշի մեքենան վարող Վահան Զատիկյանի ավագ որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի վրա: Արձակված կրակահերթի հետևանքով վերջինս, ինչպես նաև պատահական անցորդ Կարինե Սարգսյանը (1969 թ. ծնված) ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էին: