Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս շտաբի պետ չունի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի ամբողջական կազմը հայտնի կլինի մի քանի օրից: Շտաբի պետ, ըստ Արմեն Մարտիրոսյանի, դեռևս նշանակված չէ, իսկ տեղակալներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի:

«Ժառանգության» փոխնախագահը տեղեկացրեց, որ պարտավորությունների որոշակի բաշխում արդեն կատարված է: Օրինակ, Արմեն Մարտիրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչն է, Հովսեփ Խուրշուդյանը նախընտրական շրջանում լինելու է Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի պատասխանատուն, իսկ Ստեփան Սաֆարյանը նշանակված է որպես միջազգային և տարածքային պատասխանատու:

«Ֆունկցիոնալ պարտականությունների բաշխումը կատարված է, և յուրաքանչյուրս մեր գործով զբաղված ենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է շտաբի պետին, Արմեն Մարտիրոսյանի խոսքով, «էքստրաօրդինար» թեկնածուի չպետք է սպասել, այսինքն՝ շտաբի պետը կլինի կուսակցության հայտնի դեմքերից մեկը:

Տեսանյութեր

Լրահոս