Բաժիններ՝

Դամասկոսը հերքել է ապստամբների կողմից Իդլիբի ավիաբազայի գրավման մասին լուրը

Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի իշխանություններն այսօր հերքել են մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե սիրիացի ապստամբները գրավել են երկրի հյուսիսում գտնվող «Թաֆթանազի» ռազմավարական բազան:

Գործակալության տվյալներով՝ կառավարական զորքերը հետ են մղել ապստամբների գրոհները, հակառակորդին պատճառել են կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ և փախուստի են մատնել նրան: Իդլիբի մոտ գտնվող այդ ռազմաբազայում է պահվում Սիրիայի ռազմաօդային ուժերի մինչև 60 ուղղաթիռ:

Նշվում է, որ սիրիացի ապստամբները սպառնում են Հալեպի մերձակայքում ընկած ռազմական օդանավակայաններին, ռազմական գործողություններ են տարվում նաև Թուրքիայի սահմանի մոտ ընկած ավիաբազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս