Գուրգեն Արսենյանը չի սատարի Սերժ Սարգսյանին. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություն կար, որ ԲՀԿ համամասնական ցուցակով խորհրդարան մտած ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը ժողով է արել և որոշել է նախագահական ընտրություններում սատարել Սերժ Սարգսյանին։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը բավական լուրջ բիզնեսներ ունի Հայաստանում։ Երեկ, սակայն, «ժամանակի» հետ զրույցում Արսենյանը հայտարարեց, որ նման բան չկա և որևէ ժողով իրենց կուսակցությունում չի եղել։ Իսկ թե երբ ՄԱԿ-ը համագումար կանի ու որոշում կկայացնի նախագահական ընտրությունների առթիվ, նրա խոսքերով՝ դեռ հայտնի չէ»։