Հունվարի 1-ից 2 տարեկան երեխայի նպաստի չափը կբարձրանա 2100 դրամով. Նարեկ Մկրտչյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման նախատեսվող փոփոխության արդյունքում կբարձրանան նվազագույն կենսաթոշակի չափը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափերը:
«Առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից սահմանել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 28600 դրամ, 26500 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինվորական հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը, առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 43000 դրամ, 40000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 33000 դրամ, 30000 դրամի փոխարեն և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար 30000 դրամ, 27000 դրամի փոխարեն: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում, զինվորական կենսաթոշակի չափը 30000 դրամ, 27000 դրամի փոխարեն»:
Նախագծով առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքերում նպաստների չափերը՝ դրանք սահմանելով 28600, 26500-ի փոխարեն, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար 37000 դրամ՝ 26500 դրամի փոխարեն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում