Բաժիններ՝

Թոշակառուների ստորագրությունները կեղծելով՝ հափշտակել է 4.4 միլիոն դրամ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է քրեական գործ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանումում որպես տեսուչ-վճարող, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4417871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս