Հալեպում թալանված ավելի քան հազար ձեռնարկությունների սարքավորումն ուղարկվել է Թուրքիա. Սիրիայի ԱԳՆ

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Սիրիայի ԱԳՆ-ը և Սիրիայի փախստականների գծով նախարարությունը նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ ԱԽ նախագահին, որում նշել են, որ Հալեպ քաղաքում թալանվել է ավելի քան 1000 ֆաբրիկա, որոնց սարքավորումները տեղափոխվել են Թուրքիա:

Նամակում նշված է, որ դա իրականացվել է Թուրքիայի կառավարության իրազեկվածության պայմաններում: Սիրիայի ԱԳՆ-ն այդպիսի գործողություններն անվանել է սիրիացիների, նրանց գյուղատնտեսական գործունեության ու եկամտի աղբյուրների դեմ ուղղված ծովահենության ու ագրեսիայի ակտեր:

Սիրիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ այդ ակտերը ևս մեկ անգամ ապացուցում են սիրիական ճգնաժամում Թուրքիայի կործանիչ դերը և բացահայտում են Սիրիայի ժողովրդի հանդեպ նրա ունեցած իրական մտադրությունները: Սիրիայի ԱԳՆ-ը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է համապատասխան արձագանք ցուցաբերել տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ Հալեպը համարվում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաքը:

Տեսանյութեր

Լրահոս