15-օրական մանկիկին չեն կարողացել հիվանդանոց հասցնել ճանապարհների անանցանելիության պատճառով

Այսօր՝ ժամը 01.43-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից, որտեղից հայտնել են այն մասին, որ 15-օրական մանկիկը վատառողջ է և անհրաժեշտ է շտապ հոսպիտալացնել: Դեպքի վայր է մեկնել Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ամենագնացը, սակայն ճանապարհի անանցանելիության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը, իսկ հրշեջ- փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մոտ 30 րոպե տևած բանակցությունների ընթացքում երեխայի հայրը՝ Լ. Ավետիսյանը, հրաժարվել է կնոջը և երեխային հոսպիտալացնելուց:

ՃՇՇ-ի պատասխանատուն հայտնել է, որ հատուկ տեխնիկան դեպքի վայր կհասնի 4-5 ժամվա ընթացքում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս