Բաժիններ՝

Թուրքիայում պատրաստվում են ավելի շատ հարկեր գանձել հարուստներից

CNBC մասնավոր հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ Թուրքիայում սպասվում են հարկային բարեփոխումներ, որոնց էությունը կայանալու է նրանում, որ այսուհետ կառավարությունն ավելի շատ հարկեր է գանձելու հարուստ անձանցից և ընդհակառակը՝ ավելի քիչ է հարկելու նրանց, ում եկամուտները մեծ չեն:

Շիմշեքն ընդգծել է, որ հենց դրանում է կայանում արդար հարկահավաքությունը, երբ հարկային տոկոսադրույքը շաղկապված է եկամուտների մակարդակի հետ. «Ֆինանսների նախարարությունն արդեն իսկ ավարտել է տվյալ օրինագծի նախապատրաստական աշխատանքները և պատրաստվում է այն ուղարկել Նախարարների կաբինետի ու վարչապետի համաձայնությանը:

Ավելացվելու են նաև ծխախոտի վրա դրվող հարկերը, որոնք հասցվելու են ԵՄ-ի մակարդակի: Ծխախոտի վրա դրվող հարկերը տարեկան Թուրքիայի գանձարանը լցնում են ավելի քան 10 միլիարդ դոլարով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս