Բաժիններ՝

Թունավորում շմոլ գազից. կա մեկ զոհ և երկու թունավորված

Այսօր՝ հունվարի 10-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 9:40-ի սահմաններում, Ոստիկանության Գյումրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկում մահացած անձ կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են մեկնել Ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Գյումրիի ոստիկանապետ Վահան Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության Գյումրիի հրշեջ փրկարարական խումբը:

Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի թիվ 11 բնակարանում հայտնաբերել են 21-ամյա Հովհաննես Ղանդիլյանի դին, իսկ նշված բնակարանից Գյումրիի բժշկական կեմնտրոն է տեղափոխվել 52-ամյա Միսակ Ղանդիլյանը և Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոց՝ 13-ամյա Արեգնազ Ղանդիլյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է շմոլ գազը: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս