ԱՄՆ-ը պատրաստ է Ղարաբաղի հարցում առավել սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը, չնայած Ռուսաստանի հետ գոյություն ունեցող տարաձայնություններին, պատրաստ է նրա հետ համագործակցել տարբեր խնդիրների շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը.
«Մենք փորձում ենք հնարավորինս ակտիվ համագործակցել Ռուսաստանի հետ՝ փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած հարցերի հնարավորինս լայն շրջանակի շուրջ: Դրանք կարող են լինել և՛ երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցեր, և՛ տարածաշրջանին վերաբերող հարցեր, ինչպիսին որ Լեռնային Ղարաբաղն է, և՛ գլոբալ հարցեր, ինչպիսին են Իրանը, Աֆղանստանը, Սիրիան և այլն»: