Բաժիններ՝

Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին. մամուլ

«Անցած տոները՝ Նոր տարին և Սուրբ Ծնունդը, առաջինն էին, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքը նշել է առանց նրա: Ինչպե՞ս են սպանված բժշկի երեխաները դիմավորել Նոր Տարին, քաղաքացիական հասարակությունից կամ քաղաքական գործիչներից ովքե՞ր են այցելել Վահեի ընտանիքին կամ այցելե՞լ են արդյոք: Օրերս, երբ մեր թղթակիցն այս մասին հետաքրքրվել է Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից, նա հրաժարվել է պատասխանել՝ ասելով միայն. «Նորմալ է եղել: Ամեն ինչ նորմալ է եղել: Կներեք»»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Առանձնահատուկ հյուրեր ունեցած լինելու դեպքում, Գառնիկ Ավետյանը, թերևս, չհրաժարվեր նրանց անունները թվարկել: Նշենք, որ բժիշկ Վահե Ավետյանը մահացել է 2012-ի ամռանը՝ Աժ այն ժամանակ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելուց հետո՝ չկարողանալով դուրս գալ կոմայից: Ռազմական բժշկի մահը հասարակական մեծ հնչեղություն էր ստացել, նաև տարբեր ակցիաներ էին կազմակերպվում՝ դատապարտելու այդ ոճրագործությունը: Ներկայումս դատավարությունը ընթանում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս