Սերժ Սարգսյանի դիմանկարը հակաքարոզչանյութ է. մամուլ
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ի նախագահական ընտրությանն ընդառաջ դեռ չի կողմնորոշվել՝ Սերժ Սարգսյանի դիմանկարներն ընտրությունների օրը հանվելո՞ւ են ընտրատեղամասեր հանդիսացող դպրոցներից, թե ոչ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Տ. Մուկուչյանը մեր թղթակցին ասել է՝ դեռ պետք է կողմնորոշվել Ս. Սարգսյանի դիմանկարը քարոզչանյութ է, թե՞ ոչ:
«Խորհուրդ ենք տալիս չխորանալ այդ հարցում, քանի որ ցանկացած ուսումնասիրություն ցույց կտա, որ այն ավելի շատ հակաքարոզչանյութ է: Եվ նույնիսկ այդ դեպքում պետք է հանվի»: