Բաժիններ՝

Շաքար պարունակող ոչ ալկոհոլային խմիչքները՝ դեպրեսիայի պատճառ

Ոչ ալկոհոլային, շաքար պարունակող խմիչքները կարող են դեպրեսիայի պատճառ դառնալ: Ինչպես գրում է dailymail-ը, այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Նրանք պնդում են, որ շաքար պարունակող ոչ ալկոհոլային ըմպելիքների դիետիկ տարբերակները հատկապես մեծացնում են դեպրեսիայի առաջացման հավանականությունը:

Ըստ գիտնականների՝ սուրճն ունենում է հակառակ ազդեցությունը: Հետազոտության հեղինակները հետևել են 50-71 տարեկան 265.000 կնոջ և տղամարդու առողջությանը: Հետազոտության ավարտին նրանք պարզել են, որ օրվա ընթացքում 3 շիշ շաքար պարունակող ոչ ալկոհոլային խմիչք օգտագործած անձանց մոտ դեպրեսիա ունենալու հավանականությունը 30 տոկոսով մեծացել է: Գիտնականները հատկապես շեշտել են, որ ռիսկը մեծ է եղել հատկապես նրանց մոտ, ովքեր նախընտրում են այդ խմիչքների դիետիկ տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս