Մաշված և կապրոնե անվադողերով չերթևեկեք
ՀՀ ԱԻ նախարարությունը տրանսպորտային միջոցների վարորդներին զգուշացնում է՝ մաշված և կապրոնե անվադողերով չերթևեկել: Ըստ հաղորդագրության՝ մաշված և կապրոնե անվադողերով երթևեկումը հանրապետության ավտոճանապարհներին դառնում է խցանումների և վթարային իրավիճակների առաջացման պատճառ:
«Հորդորում ենք զերծ մնալ անսարք և հին ու մաշված անվադողերով տրանսպորտային միջոցների շահագործումից»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ: