ԱՄՆ պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար է խոստացել ամերիկացի դիվանագետին սպանողներին ձերբակալման համար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը 10 միլիոն դոլար պարգևավճար է խոստացել Խարտումի բանտից փախուստի դիմած երկու հանցագործների համար, որոնց նկատմամբ կայացվել է մահվան դատավճիռ՝ 2008 թվականին ամերիկացի դիվանագետ Ջոն Գրենվիլին և նրա վարորդ, սուդանցի Աբդեռահման Աբբաս Ռահամին սպանելու համար:
33-ամյա Ջոն Գրենվելին ու նրա սուդանցի վարորդը հրազենի միջոցով սպանվել էին 2008 թվականի հունվարի 1-ին, երբ վերադառնալիս էին եղել Ամանորը նշելուց: Այդ սպանության համար սուդանյան դատարանը 2009 թվականի հունիսին 4 սուդանցիների դատապարտել էր կախաղանի միջոցով մահապատժի:
Մարդասպաններից երեքին սակայն հաջողվել էր 2010 թվականի կոյուղու համակարգով փախչել բանտից: Հետագայում հաջողվել էր ձերբակալել նրանցից մեկին, իսկ մյուս երկուսը դեռ գտնվում են ազատության մեջ: Նրանցից յուրաքանչյուրին ձերբակալելու համար սահմանվել է հնգական միլիոն դոլար պարգևավճար: