Բաժիններ՝

Աշխարհի առաջին մետրոպոլիտենը նշում է իր 150-ամյակը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղիղ 150 տարի առաջ՝ 1863 թվականի հունվարի 9-ին ոչ մեծ շոգեքարշը մեկնարկեց Լոնդոնի «Փադինգթոն» կայարանից և 2.5 ժամ անց ավարտեց իր 5.5 կիլոմետրանոց ճանապարհը մինչև «Ֆարինգդոն» կայարան: Դրանով իսկ սկսվեց մետրոպոլիտենի համաշխարհային պատմությունը:

Քաղաքով մեկ տեղաշարժվելու նոր միջոցն անմիջապես չափազանց մեծ հանրաճանաչություն ստացավ և առաջին իսկ օրը մետրոպոլիտենի ծառայություններից օգտվեց գրեթե 40.000 մարդ: Մեկուկես դար անց՝ հունվարի 13-ին և 20-ին, Լոնդոնի մետրոպոլիտենը վերստին կատարելու է այդ պատմական ուղևորությունը, որն իրականացնելու են շոգեքարշերը:

Լոնդոնյան մետրոպոլիտենը վաղուց վերածվել է բրենդի, այն իր ծանրաբեռնվածությամբ զիջում է միայն Մոսկվայի ու Փարիզի մետրոպոլիտեններին: Լոնդոնի մետրոպոլիտենի երկարությունը կազմում է 402 կիլոմետր, այն բաղկացած է 11 ճյուղից և տարեկան փոխադրում է 1.1 միլիարդ մարդ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լոնդոնի մետրոպոլիտենը ծառայել է որպես ռմբապաստարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս