Բաժիններ՝

Իրանը մեղադրվել է ամերիկյան բանկերի վրա կիբեր հարձակումներ իրականացնելու մեջ

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ վերջին ամիսներին ամերիկյան բանկերի կայքերի վրա իրականացված հարձակումների հետևում կանգնած են իրանցի ցանցահենները: Այս մասին հայտարարել է Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) աշխատող Ջեյմս Լյուիսը:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը չի կասկածում, որ այդ հարձակումների հետևում կանգնած է Իրանը: Թերթի պնդմամբ՝ Վաշինգտոնը որևէ տեխնիկական ապացույց չի ներկայացրել, որ բանկերի վրա կատարված կիբեր հարձակումները կազմակերպել է Իրանը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետները թերթին մատնացույց են արել այդ հարձակումների մեծ բարդությունը, ինչը նշանակում է, որ այդ հարձակումներն իրականացրել են փորձառու ցանցահենները: Նրանք պնդում են, որ ցանցահենները նպատակ են հետապնդել բանկերից ոչ թե գումար առևանգել, այլ ցանկացել են միայն խաթարել բանկերի աշխատանքը:

2012 թվականի սեպտեմբերից ամերիկյան բանկերը ենթարկվեցին DDoS հարձակումների, որոնց զոհը դարձան Bank of America-ն, Citigroup-ը, Wells Fargo-ն, U.S. Bancorp-ը և ևս 5 կազմակերպություն: Ցանցահեններին հաջողվել է դանդաղեցնել կայքերի աշխատանքը կամ էլ կարճ ժամանակով շարքից հանել դրանք:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բարաք Օբաման հրահանգել է 2009 թվականից կիբեր պատերազմ սկսել Իրանի դեմ՝ այդ երկրի միջուկային ծրագրի զարգացումն արգելակելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս