Ռուսական նավատորմը մինչև 2016 թվականը կհամալրվի 80 ապահովման նավերով
Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերն առաջիկա երեք տարիներին համալրվելու են մոտ 80 ապահովման տարբեր ռազմանավերով: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հիմնական ուշադրությունը հատկացվում է արշավային լողացող միջոցների թարմացմանը, որոնք կոչված են ապահովել վերջրյա նավերի ու սուզանավերի անվտանգ ներկայությունը Խաղաղ օվկիանոսում, Հյուսիսային ու Բալթիկ ծովերում, ինչպես նաև Ցեմեսի ծովախորշում:
Գերատեսչությունն ընդգծել է, որ հավանաբար մինչև 2016 թվականը նավատորմը կհամալրվի մոտ 80 արշավային նավերով, որոնց թվում կլինեն տարբեր նշանակության քարշիչ նավեր, բազմաֆունկցիոնալ փրկարարական նավեր, ջրասուզակային մոտորանավակներ, լողացող կռունկներ և այլն: