Դատավարություն «Առավոտի» և «Հայկական ժամանակի» դեմ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր շարունակվեց «Հայկական ժամանակ» և «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի հայցի քննությունը:

«Առավոտ» թերթից պատասխանող էր ճանաչվել լրագրող Ռուզան Մինասյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացնում էր տնօրեն Վահագն Հովակիմյանը:

Հայցվորը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորելու համար լրատվամիջոցներից 2-ական մլն դրամի փոխհատուցում:

Հայցվորն ասաց, որ 2003թ.  օգոստոսի 28-ին եղել է կալանքի տակ, 2004-ի վերջին «Կոշ» ՔԿՀ-ում կարդացել է 2003թ. սեպտեմբերի 20-ի «Առավոտի» հրապարակումը՝ «Պեդոֆիլին կտա՞ն 2 տարի» և «Հայկական ժամանակի» 2003թ. սեպտեմբերի 5-ի համարում տպագրված հետաքննությունը:

2004թ. մարտի 29-ի դատավճռով անչափահասների նկատմամբ սեռական բռնի  գործողություններ կատարածը ասաց, որ ազատազրկվել է լրատվամիջոցների հրապարակումների պատճառով:

Ի դեպ, այնքան էլ «շտապել» հայցը ներկայացանել, որ հրապարակումների անընթեռնելի կրկնօրինակներն էր ներկայացրել դատարան: Դատավոր Ռուբեն Ափինյանը դիմեց «Առավոտ» թերթին, որպեսզի հաջորդ դատական նիստին ներկայացվի «Առավոտի» վիճարկվող հրապարակումը (ի դեպ, դա հայցվորի պարտավորությունն էր): Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 25-ին:

Լրատվամիջոցները պահանջեցին մերժել հայցապահանջը՝ կիրառելով հայցային վաղեմություն:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս