Օբամաները շնորհավորել են Ալիևներին
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Obama.jpg)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, առաջին տիկին Միշել Օբաման և նրանց դուստրեր Մալիան ու Սաշան ամանորյա շնորհավորական ուղերձ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա կնոջը` Մեհրիբան Ալիևային։
«Թող Նոր տարում Ձեր տանը և ընտանիքում, Ձեր բարեկամների տներում և ընտանիքներում մշտապես իշխի տոնական ուրախությունը»,- ասված է ուղերձում, որի տեքստը, ըստ «Ազատության»՝ հրապարակված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում: