Ռուս կոմունիստները Պուտինին առաջարկել են արգելել ԱՄՆ հավաքականի մասնակցությունը Սոչիի օլիմպիական խաղերին

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը երկրի իշխանություններին կոչ են արել արձագանքել ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու ակտի» ընդունմանը և ԱՄՆ հավաքականին արգելել հանդես գալ 2014 թվականին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Կոմունիստները նամակ են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պնդում են, որ «Դիմա Յակովլևի օրենքի» ընդունումը բավական չէ ամերիկացիներին լիարժեք պատասխան տալու համար և անհրաժեշտ է արգելել նրանց հավաքականի մասնակցությունը Սոչիի օլիմպիական խաղերին:

Կոմունիստները գտնում են, որ այդ քայլը քաղաքական տեսանկյունից կլինի առավել արդյունավետ, քան «հակամագնիտսկյան Դիմա Յակովլևի օրենքը», քանի որ օլիմպիական խաղերը ծավալուն միջազգային միջոցառում են և իրենց վրա են գամում համաշխարհային ողջ քաղաքական լսարանին:

Տեսանյութեր

Լրահոս