Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Ընդգծելով երկխոսության միջոցով Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի ցանկությունը՝ Մեհմանպարաստը հավելել է, որ Իրանը պատրաստ է այդ գործընթացում ամեն կերպ աջակցել հակամարտող կողմերին.
«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների օգնությամբ: Մենք հավատում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվելու է երկխոսության միջոցով»: