Ալեքսան Հարությունյանի փոխարեն Հանրայինը կղեկավարի Արմեն Արզումանյանը
168.am-ի հավաստի աղբյուրների հաղորդմամբ` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այս ամսավա վերջին կայանալիք ընտրությունների ժամանակ չի վերընտրվի իր պաշտոնում:
Մեր տեղեկություններով, նրա փոխարեն Հանրայինը կղեկավարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը: Իսկ Ալեքսան Հարությունյանը կնշանակվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան: