Իսպանացի մայրերը մերկացել են աշակերտական ավտոբուս վարձելու համար (տեսանյութ, լուսանկարներ)
Իսպանիայում ինքնատիպ էրոտիկ օրացույց է լույս տեսել. Վալենսիայի դպրոցներից մեկի աշակերտների մայրերը որոշել են գումար հավաքել, որպեսզի ավտոբուս վարձեն երեխաների համար և հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնեն տեղական ինքնակառավարման մարմինների` երեխաների հաշվին խնայողություններ անելու դեմ:
Պաշտոնյաները որոշել են այլևս ավտոբուս չտրամադրել դպրոցից 3 կմ հեռավորության վրա բնակվող աշակերտներին, ինչի հետևանքով մայրերը ստիպված են առավոտյան ժամ 5-ին արթնանալ` երեխաներին ժամանակին դպրոց հասցնելու համար:
«Նրանք ուղիղ ճանապարհի երկարությունն են հրապարակում, բայց հաշվի չեն առել, որ գյուղից դպրոց ընկած հատվածում լեռներ կան և մենք ոչ թե` 3, այլ ավելի քան 6 կմ ենք քայլում»,- մայրերից մեկի խոսքերն է մեջբերում euronews-ը:
Բողոքող մայրերի օրացույցում տեղ գտած մերկ լուսանկարները և տեսանյութը դիտեք ստորև.