Մեղրի համայնքում նախնական տվյալներով հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է. ստացել է 2133 կողմ ձայն, կամ ընտրողների 42,8 տոկոս քվեն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 1637 ընտրող՝ 32,8 տոկոսը։
«Ազատական» կուսակցությունը հավաքել է 716 ձայն կամ 14.4 տոկոսը։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 487 ձայն կամ 9,8 տոկոսը։