Քովիդ դրական թեստ ունեցող մարդիկ հիվանդանալուց հետո 3 ամիս կարող են չթեստավորվել. Առողջապահության նախարար

Երեկ «Ազատություն» ռադիոկայանում տված իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուշագրավ միտք է հայտնել, որը սակայն ըստ էության դուրս է մնացել ուշադրությունից:

Պատասխանելով այն հարցին, թե լավանալուց հետո որքան ժամանակ հետո է անհրաժեշտ թեստ հանձնել, Անահիտ Ավանեսյանն ասել է.
«Հիվանդանալուց հետո, թեստը դրական լինելուց հետո 3 ամսվա ընթացքում մենք չենք պարտադրում անձին ՊՇՌ թեստ հանձնել , և 3 ամիսը լրանալուց հետո  է նրա համար այս կանոնը մտնում ուժի մեջ»:

Այսինքն՝ Քովիդ դրական թեստ ունեցող մարդիկ 3 ամիս կարող են չթեստավորվել, և դրա մասին մենք իմանում ենք միայն այդ մասին հարցը հնչելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031