«Ես ողջամիտ կասկածի իրավունք ունեմ, որովհետև ստացանք քաղաքական որոշակի հետնապատկեր հանրակրթական դպրոցի ընտրական գործընթացում․․․»․ Բյուրեղավանի ավագ դպրոցի տնօրենի թեկնածու

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի տնօրենի թեկնածու Անդրանիկ Գրիգորյանը, ում ընդամենը 1 ձայն չբավականացրեց դպրոցի տնօրեն ընտրվելու համար, քվեարկության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընտրության ընթացքին և քվարկությանը՝ ասաց․

«Ինչպես նկատեցիք, ես ստացա թե ծնողական համակազմի վստահությունը, թե հանրակրթության լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության 2 ներկայացուցիչների վստահությունը․․․ Կարծում եմ՝ սպասելի էր արդյունքը, որովհետև որոշակի տարրեր կային, որոնք ի սկզբանե ակնհայտ էին, և ստացանք այն, ինչ ստացանք»։

Անդրանիկ Գրիգորյանին խնդրեցինք մի փոքր չակերտները բացել, քանի որ մեզ հասած տեղեկություններով ևս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրելի թեկնածուին էր առաջադրել։

«Ամեն դեպքում ես ողջամիտ կասկածի իրավունք ունեմ այդ տեսանկյունից, որովհետև ստացանք քաղաքական որոշակի հետնապատկեր հանրակրթական դպրոցի ընտրական գործընթացում․․․»,- ասաց Գրիգորյանը՝ չբացառելով, որ ՔՊ-ն պարտադրանքով կամ վախեցնելով՝ ազդած լինի ընտրության քվեարկության վրա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031