1 միլիարդ դոլարի ռազմական ծախս պետք է  իրականացնենք. Ավետիք Չալաբյան

Հաշվի առնելով, որ 2020 թվականի բյուջեով Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացրել է 2.7 միլիարդ դոլարով՝ Հայաստանը ևս պետք է ավելացնի իր ռազմական ծախսերը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ է հայտնել ԱՐԱՐ հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը՝ ընդգծելով.

«Պետք է գոտիներս ձգենք և մեր ռազմական ծախսերն ավելացնենք։ Իրականությունն այն է, որ եթե Ադրբեջանը 2.7 դոլարի ծախս իրականացնի, ապա մենք  պետք է 1 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր կատարենք, որպեսզի կարողանանք մեր կորուստները վերականգնենք։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կրակային  հզորությունները  վերականգնել, բայց  ոչ թե այն, ինչ կորցրել ենք. Օրինակ՝ այս պատերազմի ընթացքում մենք կորցրել ենք Տ-72 տանկեր, բայց հիմա մեզ պետք չէ դա վերականգնել, որովհետև պարզվեց, որ  դա արդյունավետ միջոց չէր։ Մեզ պետք է ունենալ գրոհային և հարվածային անօդաչու սարքեր, հրթիռային համակարգեր. մեզ պետք է օդից գերակայության հասնել, ինչը շատ թանկ է, սակայն շատ հեռանկարային ուղղություն է»,- ասաց Չալաբյանը և որպես լավ նորություն՝ նշեց, որ մեր ռազմարդյունաբերությունն աստիճանաբար հասնում է այն կետին, որպեսզի կարողանա արդյունավետ սպառազինություն մատակարարել բանակին։

«Եթե մենք մինչև այս պատերազմը չունեինք արդյունավետ գրոհային թռչող սարքեր, ապա մեր ռազարդյունաբերությունը հիմա հասել է այն կետին, որ  կարողանալու է ճշգրիտ խոցում ապահովող միջոցներ ապահովել բանակին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս