Հայկոյի ստեղծագործությունները` Երևանի մետրոպոլիտենում

Այսօր վաղ առավոտից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Հայկոյի՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի ստեղծագործությունները՝ երգերն ու  մի շարք ֆիլմերի համար գրված երաժշտությունը։

Հիշեցնենք՝ երեկ 48 տարեկանում կյանքից հեռացավ  սիրված երգիչը: Նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, մոտ 10 օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր հիվանդանոցում։

Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում նրա երկրպագուներն իրենց ցավակցական խոսքն էին հղել  երգիչ, երգահան Հայկոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ բոլորին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս