Դեկտեմբերի 31-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 02:00-ը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ նախատոնական օրերին, մինչև հունվարի 13-ը ներառյալ, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը կգործի սովորական ժամանակացույցով:
Դեկտեմբերի 31-ին ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կսպասարկվեն մինչև կեսգիշեր, իսկ Երևանի մետրոպոլիտենը` մինչև ժամը 02:00-ն: