Բաժիններ՝

ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն ռելաքս-հավաքն ամենայն մանրամասնությամբ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը «Ռենեսանս» ռեստորանում Հովիկ Աբրահամյանի կազմակերպած ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն ռելաքս-հավաքն անցել է անչափ ուրախ: Պարահրապարակից ոչ մի րոպե դուրս չի եկել պատգամավոր Նաիրա Կարա­պետյանը, նա կաքավել ու պարել է՝ առանց հոգնելու տարբերակով: Նրանից հետ չի մնա­ցել գեղանի օրիորդ Արփինե Հովհաննիսյանը, պարերն ու երաժշտությունն այնքան զգլխիչ են եղել, որ երեկոն կեսից ստացել է «տիկինապնդիչ» ուղղություն, «նոն ստոպ» տարբերակով մեջլիս են մտել Մարգարիտ Եսայանը և նույ­նիսկ ոտքից «վիրավոր ազատամարտիկ» Հերմինե Նաղդալյանը, որը ոտքի է կանգնել կոալի­ցիայի պարը պարելու համար: Շուշան Պետրոսյանն էլ մի քանի անգամ «երգապնդիչ» է գտնվել` հիացնելով կուսակիցներին և կոալի­ցիոն գործընկերներին իր հիասքանչ ձայնով:

Երեկոյի զարդը, սակայն, եղել է բանաստեղծ Գալուստ Գրիգորիչը և  յուր պարը կոալիցիոն գործընկերուհի Հեղինե Բիշարյանի հետ, «Մայ­րիկ» երաժշտության ներքո: Սակայն ամենահետաքրքիրը կատարվել է հավաքի վերջում. «Ռենեսանսի» բակում իր հանգուցալուծումն է գտել սեղաններից մեկի շուրջ ընթացած վեճը ոչ անհայտ ՀՀԿ-ականներ Մուրադ Մուրադյա­նի և Վահրամ Բաղդասարյանի միջև. ռեստո­րանի բակում նրանք իրար մի լավ քաշքշել են, հայտնվել ցեխերի մեջ, «վերցվել-դրվել» իրենց մեքենաները, տարվել տուն: Իսկ վեճն սկսվել է այն բանից, երբ Վահրամ Բաղդասարյանը հոր­դորել է Մուրադ Մուրադյանին խմել վարչապետի կենացը: Ինչպես գրել ենք` վարչապետի ու Մուրադյանի հարաբերությունները խիստ լար­ված են վերջին շրջանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս