Լրագրողները խանգարո՞ւմ էին ձեզ հարգել զոհվածների հիշատակը. հարց Վլադիմիր Վարդանյանին

Այսօր բարձրաստիճան պաշտոնյաների՝ «Եռաբլուր» հուշահամալր պանթեոն այցի ընթացքում սահմանափակվել է լրագրողների ազատ աշխատանքը: Նրանց համար առանձնացվել էր հատուկ տարածք, որից այն կողմ գնալ ոստիկաններն արգելում էին։ Լրագրողները ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանից հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ իշխանությունը որոշել է սահմանափակել են լրագրողների ազատ տեղաշարժը և այդպիսով խոչընդոտել աշխատանքը:

Վ. Վ. – Մենք այսօր Անկախության համար կյանքը տված անձանց հիշատակը հարգելու ենք եկել այստեղ: Ուզում եմ նաև զուսպ, բայց շնորհավորել մեր անկախության 30 ամյակը և այսքանով սահմանափակվենք:

Լրագրող – Լրագրողները խանգարո՞ւմ էին ձեզ հարգել զոհվածների հիշատակը:

Վ. Վ. – Ես արդեն ամեն ինչ ասացի:

Իշխանական պատգամավորը այդպես էլ չպատասխանեց լրագրողների հնչեցրած հարցերին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930