Կարոտում եմ Ստամբուլը. Լուչեսկու
Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, ով ժամանակին գլխավորել է «Գալաթասարայն» ու «Բեշիքթաշը», չի բացառել, որ կարող է վերադառնալ Թուրքիա։
«Շատ եմ կարոտում Ստամբուլը։ «Ֆեներբահչեն» մեծ ներուժ ունի, որ դառնա ավելի մեծ ակումբ։
Մրցաշրջանի ավարտից հետո «Շախտյորի» հետ պայմանագիրս ավարտվում է, այնպես որ, եթե «Ֆեներբահչեն» ինչ-որ առաջարկելու բան ունի, թող ինձ դիմեն մայիսին։
Իսկ հիմա ես, բոլոր դեպքերում, դրական պատասխան չեմ տա, չէ՞ որ դեռ առջևում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչն է», – ռումինացի մասնագետի խոսքերն է մեջբերում En Son Haber-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը