Բեգլարյանը «Բելաջիոն» է նախընտրել. մամուլ
«Նախօրեին «Բելաջիո» ռեստորանային համալիրում իրենց կորպորատիվ ամանորյա «քեֆն» են անցկացրել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության աշխատակիցները: «Քեֆին» մասնակցել է նաև գերատեսչության ղեկավարը` Գագիկ Բեգլարյանը: «ՉԻ» տեղեկություններով` նա երկար չի անցկացրել իր կոլեկտիվի հետ` թողնելով, որ ներկաներն անկաշկանդ ուրախանան»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.
«Ի դեպ, այս տարի բազմաթիվ կորպորատիվ «քեֆեր» նշվում են նորաբաց «Կովկաս» ռեստորանում, որը, մամուլի հրապարակումների համաձայն, պատկանում է Սերժ Սարգսյանին: Նախարարություններին դեպի «Կովկաս» «ուղեգրեր» տրվում են հենց Բաղրամյան 26-ից: Այսինքն` նախագահականից են պարտադրում տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ամանորյա «ծախսերն» անել «Կովկասի» շրջանակներում»: