Գնալու են Հատուկ քննչական ծառայություն

2008թ. Մարտի 1-ի դեպքերի զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Մարտի 1-ին զոհվածների ծնողները ամանորից հետո պատրաստվում են գնալ Հատուկ Քննչական ծառայություն՝ իմանալու համար, թե «քանի տող են ավելացրել երեխաների սպանությունների բացահայտման գործին»:

«Շատ լավ կլիներ, որ Մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես չպատահեին, մենք էլ հանգիստ ապրեինք: Մեր դռան առջև դեռ 2008 թվականի մարտի 2-ն է: Մենք այնքան կմնանք մղձավանջի մեջ, մինչև որ մեր խիղճը չհանգտանա, չտեսնենք, որ մեր երեխաների սպանություն կատարողները, հրաման արձակողները գոնե պատասխանատվության են ենթարկվել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս