Տեր-Պետրոսյանն իր գործն արեց 2008-ին, մեծ ալիք բարձրացրեց
«Ամեն մարդ իրավունք ունի որոշում ընդունելու, այդ թվում` առաջին նախագահը: Ի վերջո, նոր սերունդ պետք է գա: Անընդհատ հույսները դնել առաջին, երկրորդ նախագահների վրա՝ ճիշտ չէ, անընդհատ երեք դեմքերի շուրջ են քննարկումները: Թող նոր երիտասարդ գործիչները չվախենան և առաջ գան: Ինքն իր գործը արեց 2008-ին, մեծ ալիք բարձրացրեց, դրանից հետո հասարակությունը շատ ակտիվացավ»,- այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրման մասին որոշմանը, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, թե դժվարանում է ասել՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանի տարիքն էր իրականում պատճառը, թե՞ ոչ: