Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված
Այսօր Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, ընթանում էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նիստը։
Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է հրապարակվեր այսօր՝ ժամը 15:00-ին:
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Գորիսի համայնքապետի խափանման միջոց կալանավորումը դատարանը թողել է անփոփոխ: Առուշ Առուշանյանը կշարունակի կալանավորված մնալ: