Ի՞նչ է հայտարարագրել Արարատ Միրզոյանը
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր տարեկան հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում՝ համատեղ սեփականությամբ։
Որպես դրամական միջոց՝ Միրզոյանը հայտարարագրել է 10 միլիոն դրամ, 2 միլիոն 222 հազար դրամ։
Հայտարարագրված աշխատավարձի չափը կազմել է 12,313,970.00 դրամ։
Արտգործնախարար Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ևս հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է մեկ KIA մակնիշի ավտոմեքենա, բանկային հաշիվների մնացորդ՝ 450.000 դրամ, կանխիկ՝ 70.000 դրամ, ՎՕԼՕ ՍՊԸ-ից ստացված աշխատավարձ՝ 9,852,233.00 ՀՀ դրամի չափով։
Համեմատության համար նշենք, որ Արարատ Միրզոյանի դրամական միջոցները նախորդ տարվա ներկայացրած հայտարարագրի համեմատ պակասել են։
Արարատ Միրզոյանի և նրա կնոջ 2019 թվականի հայտարարագրերը՝ այստեղ.։