Ես չեմ խնդրել Յուվենտուսի ղեկավարությանը գնել Դրոգբային. Կոնտե
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, մեկնաբանելով «Շանհայ Շենհուայի» հարձակվող Դիդյե Դրոգբայի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունը, նշել է, որ ինքը թուրինյան ակումբի ղեկավարությանը չի խնդրել ձեռք բերել կոտ դ’իվուարցուն։
«Ես չգիտեմ, թե ինչու է Դրոգբայի անունը մամուլում կապվում հենց մեր ակումբի հետ։ Ես ինքս ղեկավարությունը չեմ խնդրել գնել այդ ֆուտբոլիստին, և ա յդ հարցը երբեք էլ չի քննարկվել», -Կոնտեի խոսքերն է մեջբերում Tmw-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը